![]()
Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կադունա քաղաքի օդանավակայանի մոտ։ Զոհվել է 11 մարդ, հայտնում է տեղի Punch թերթը։
Զոհերի թվում է Նիգերիայի ցամաքային ուժերի շտաբի պետ Իբրահիմ Ատտաիրուն։ Զոհվել է ևս 10 սպա, այդ թվում՝ ինքնաթիռի անձնակազմը։
Ինքնաթիռի վթարի պատճառ կարող էին լինել եղանակային վատ պայմանները։
![]()