![]()
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 3 կազմակերպությունների դեմ («Морская спасательная служба», «Мортранссервис», «Самарский теплоэнергетический имущественный фонд»)։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։
«Коксохимтранс» ընկերությունը, որն արդեն գտնվում է ԱՄՆ պատժամիջոցային ցուցակներում՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, ներառվել է նաև կառուցվող խողովակաշարին առնչվող ցուցակում։
«Սև ցուցակում» են հայտնվել 13 նավեր, որոնք մասնակցում են նախագծի իրագործման աշխատանքներին։
Վաշինգտոնը բացահայտ դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը և ակտիվ ջանքեր է գործադրում՝ ուղղված այդ նախագծի արգելափակմանը։ Այդկերպ Վաշինգտոնն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ որպես երկրի, որի տարածքով տարանցմամբ ռուսական գազը պետք է հասնի Եվրոպա։
![]()