Չինաստանում ստորգետնյա ցնցումներից 13 հազար շենք-շինություն է վնասվել

Մոտ 13 հազար շենք-շինություն է վնասվել ուրբաթ Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգի Յանբի-Իյսկի ինքնավար շրջանում տեղի ունեցած 5,6 -6,4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների շարքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Տարերային աղետի հարվածից նյութական վնաս է կրել տարածաշրջանի ավելի քան 72․3 հազար բնակիչ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 21 բնակիչ։ Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր։

Տեղի իշխանություններն աղետի գոտի են ուղարկել ավելի քան 600 փրկարար, բժիշկ և արտակարգ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև 120 միավոր տեխնիկա։ Ներկայում այնտեղ 3 ժամանակավոր ճամբար է ստեղծվել՝ տահանված բնակչությանը տեղավորելու համար։

Մասնագետները ստուգում են ճանապարհների, կամուրջների, հոսանքալարերի վիճակը, անօդաչուներով գնահատում սողանքի հավանականությունը։

Ավելի վաղ, Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ 7,4 մագնիտուդով երկրաշարժը ցնցել էր Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգը: Էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ուրբաթ՝ Մոսկվայի ժամանակով 21.04-ին, Գոլոգ-Տիբեթի ինքնավար մարզի Մադո շրջանի մերձակայքում:

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը նույն տարածքում գրանցել է 3,1-ից 3,9 մագնիտուդով ևս 6 երկրաշարժ։ Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։

Երկրաշարժից տուժած շրջաններից տարհանվել է 21 000 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ