Խնածախում ձիերն անցել են դիրքերն ու հայտնվել են ադրբեջանցիների մոտ. գյուղացիները չեն կարողացել կանգնեցնել ձիերին

Սյունիքի մարզի Խնածախ համայնքից այսօր ՝ մայիսի 21-ին ձիերն անցել են մեր  դիրքերը: Այս մասին մեզ  հայտնեց Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը:

Ըստ Խնածախ գյուղի ղեկավարի՝ ձիերն առաջացել էին դեպի դիրքերը,  ինչից հետո տեղացիները չեն կարողացել կանգնեցնել ձիերին, ու արդյունքում դրանք հայտնվել են ադրբեջանցիների մոտ։

Դեպքը տեղի է ունեցել մոտ 3-4 ժամ առաջ։  Ըստ  Անուշավան Հովակիմյանի հայկական դիրքերն անցել ու ադրբեջանցիների մոտ են հայտնվել 2 ձի և մեկ մտրուկ

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ