«Ողջ աշխարհին պատմելու ենք՝ իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը…».Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին:

Էրդողանը՝ հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: Պետք է ողջ աշխարհը իմանա, թե իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ