«Շատ կասկածելի է Թուրքիայի՝ ազգային փոքրամասնությունների իրավունքի պաշտպանի դերը…»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ղրիմում ազգային փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների «մտահոգությանը», ասել է, որ այդ ցուցադրական մտահոգությունը պատեհապաշտական բնույթ ունի, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Թուրքիայի՝ ղրիմյան թաթարների իրավիճակի առնչությամբ ցուցադրական մտահոգությունը, չնայած նրան, որ մինչև 2014-ը այդ երկրի իշխանությունները համառորեն անտեսում էին միջազգային կազմակերպությունների բազմաթիվ պահանջներն Ուկրաինային այս ժողովրդի էթնոմշակութային իրավունքների իրականացման վերաբերյալ, միայն հաստատում է նման մտահոգությունների պատեհապաշտական բնույթը»,- ասել է Զախարովան, ապա նաև «շատ կասկածելի» որակել թուրքերի դերը՝ որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան։

«Թուրքիան էթնիկական, լեզվական, կրոնական բնույթի չլուծված խնդիրներ ունի։ Մենք ունենք շատ հարցեր, խնդիրներ, ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել Անկարայի հետ՝ համատեղ ջանքեր գործադրելով: Մենք ունենք նման փոխգործակցության փորձ, եկեք օգտագործենք այն և չզբաղվենք նման բաներով»,-հորդորել է Զախարովան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ