![]()
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Կապանի բժշկական կենտրոնին հատկացված ամենագնաց շտապօգնության մեքենաներն այսօր տեղ են հասել։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Մեքենաները ձեռք են բերվել պետական միջոցներով: Մեկը կտրամադրվի ԲԿ-ի հիվանդանոցին, մյուսը՝ պոլիկլինիկային։
Մեքենաները ռեանոմոբիլներ են ու հագեցած են առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք կօգնեն բարելավել բարձր լեռնային գոտիների բնակչության սպասարկման որակը, քանի որ կարող են հաղթահարել բարդ ճանապարհները։
Նման մեքենաների հատկացման պետական ծրագիրը շարունակական կլինի նաեւ մարզի մյուս համայնքների շտապօգնության ծառայությունների համար:
![]()