![]()
Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում քննարկել են իրավիճակն Արկտիկայում, Վեենսուելայում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման ավարտի արդյունքներո Կանադայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Գարնոն կրկնել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, Գարնոն Լավրովին հայտնել է Ղրիմի վերաբերյալ Օտտավայի հայտնի դիրքորոշումը, մտահոգություն հայտնել՝ ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի վերջին տեղաշարժերի հետ կապված, ինչպես նաև կոչ արել Մոսկվային ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։
![]()