Միքայել Մինասյանը տգե՞տ է, թե միտումնավոր փաստերը խեղաթյուրող

Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց  փաստաթուղթը, որի մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստաթուղթն ապացուցեց,  որ  Սերժ Սարգսյանի փեսա  Միքայել Մինասյանի տարածած  տեղեկատվությունը, որ Հայաստանը պատրաստվում է իր սուվերեն տարածքից 7 գյուղ զիջել, ինչպես նաև Ադրբեջանին  Մեղրիով միջանցք տրամադրել, բացահայտ ապատեղեկատվություն է:  Ընդդիմությունը հավատարիմ մնալով իր ձեռագրին՝  վախ ու տագնապ տարածեց՝ փորձելով մոլորության մեջ գցել ժողովրդին: Փաստաթղթում ոչ մի խոսք ոչ գյուղեր զիջելու, ոչ միջանցք տրամադրելու մասին չկա: Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ եկել են համաձայնության՝ ստեղծել  սահմաննների ճշգրտման հարցը քննարկող հանձնաժողով:  Հարկ է նշել նաև, որ փաստաթղթում հստակ ամրագրված է՝ հանձնաժողովի աշխատանքներն իրակաացվելու են բացառապես դիվանագիտական ճանապարհով: Տեղեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի առաջին կետով ամրագրված է.

«Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ուստի, ոչ Կառավարությունը, ոչ ԱԺ-ն չունեն իրավասություն փոփոխություն կատարել ՀՀ սահմաններում՝ առանց հանրաքվե անցկացնելու: Ժողովրդին հակառակը համոզող ընդդիմությունը կամ տգետ է, կամ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում:

«Ինչպես տեղեկացնում է փաստաթուղթը հրապարակած Info-Armenia Telegram-ալիքը՝ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն: Info-Armenia-ի տեղեկություներով՝ սա փաստաթղթի նախնական տարբերակն է, հայկական կողմ առաջարկել է փոփոխություն անել դրա մեջ։

Փաստաթղթի բովանդակությունը՝ ստորև.

Մենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում են հետևյալի մասին.

  1. Տարածաշրջանում խաղաղության հաստատման և  անվտանգության ապահովման գործընթացներում,  որոնք իրականացվում են երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և  2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հիման վրա, ստեղծվում է համատեղ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով՝ Հայաստան Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև: Այս գործընթացին  հաջորդելու է դեմարկացիաին:
  2. Ադրբեջանի և Հայաստանի  կառավարությունները մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը հանձնաժողովի շրջանակներում ստեղծելու են  ազգային պատվիրակություններ:
  3. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը ստեղծելու է  ազգային պատվիրակություն, որը  հանձնաժողովի շրջանակներում խորհրդատվական աշխատանքներ կիրագործի:
  4. Պատվիրակությունները ղեկավարելու են Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի ազգային օրենսդրություններին համապատասխան լիազոր մարմինները:
  5. Հանձնաժողովը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը կանցկացնի իր առաջին նիստը,  կձևավորվի հիմնական ուղղություններն ու աշխատանքի հերթականությունը,  կհաստատեն փորձագիտական խմբերի կազմերը:
  6. Փորձագիտական խմբերը հանձնաժողովի առաջին նիստից հետո մեկ ամսվա ընթացքում   կներկայացնեն  միջոցառումների շարք:
  7. Բոլոր հարցերը, որոնք կապված են հանձնաժողովի աշխատանքների  իրականացման հետ, իրականացվելու են  միայն դիվանագիտական և քաղաքական ճանապարհով՝ եռակողմ համաձայնագրի հիման վրա:

աղբյուրը՝ FreeNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ