«Ինչ է դելիմիտացիան եւ ինչ է դեմարկացիան»․ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա մեկ կամ երկու օրվա գործ չէ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ է դելիմիտացիան եւ ինչ է դեմարկացիան։

«Ի՞նչ է դելիմիտացիան․ դելիմիտացիան հետեւյալն է, որ կողմերը համաձայնվում են, թե սահմանի նշումը ինչ քարտեզների հիման վրա պետք է անեն եւ այդ համաձայնությունները տեղափոխում են, գծում են քարտեզի վրա։

Դեմարկացիան այն է, երբ որ այդ քարտեզով գնում են, GPS-ով տեսնում են՝ էս կոորդինատն այն կոորդինատն է, որը քարտեսի վրա գրվա՞ծ է, թե չէ։ Դելիմիտացիան և դեմարկացիան մեկ կամ երկու օրվա գործ չէ:

Օրինակ ետխորհրդային մեր տարածաշրջանի երկրներից ոչ մեկը, չնայած 30 տարի առաջ սկսել են դեմարկացիան եւ դելիմիտացիան, գործընթացը ոչ մեկը ավարտին չի հասցրել»,- ընդգծեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ