![]()
«Մենք աշխատում ենք մաքսիմում հրապարակային: Փաստաթղթի մասին դեռ երեկ ենք խոսել, քննարկումներ չէինք սկսել, քանի որ մեզ համար կարևոր է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն լքի ՀՀ-ի սուվերեն տարածքը»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը նշեց՝ միջազգային կոնսենսուս է ձևավորվել Հնդկաստանից մինրև ԱՄՆ.
«Հստակ դիրքորոշում կա, որ ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է լսի ՀՀ տարածքը:
Մենք հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս հնարավոր հաջողությունը, մարդիկ երևի ցայտնոտի մեջ են ընկնում, որ մենք հնարավորություն ունենք այս խնդիրը դիվանագիտորեն լուծելու:
Մեր գնահատականն է՝ այս գործողությունների նպատակը եղել է սպառնալիք ստեղծել ՀՀ-ի ընտրությունների համար: Ես ուզում եմ նշել, որ մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք խաղաղ դիվագիտորեն այս խնդիր կարգավորելու համար: Եթե չկորղնանք ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ»:
Գրիգորյանի խոսքով՝ հասարակությունը պետական ապարատից շատ արագ արձագանք է ընկալում կատարվող իրադարձությունների վերաբերյալ.
«Ես ուզում եմ հանրությանը կոչ անել, որ ունենան որոշակի համբերություն, որպեսզի մենք կարողանանք հանգիստ աշխատել: Մեզ բոլորիս անհրաժեշտ է խոհեմություն ու ողջախոհություն՝ այս խնդրին լուծում տալու համար»,-ասաց նա:
ԱԽՔ-ի խոսքով իրենց հաջողությունների մեծ մասը գալիս է հրապարակային աշխատելուց.
«Մինչև այս պահը մեզ հաջողվել է հանդարտություն պահպանել: Հուսով ենք մեր աշխատանքի արդյունքնեչը գոհացուցիչ են լինելու»:
![]()