![]()
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստին անդրադառնալով Վարդենիսի դեպքերի տեսանյութի համացանցում հայտնվելուց ասաց.
«Ես չգիտեմ ճիշտ եմ անում, թե՝ոչ այս ասելով: Սահմանային ամբողջ երկայնքով տեղի են ունեցել ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև: Հիմա ասում են ՊՆ-ն ինչու հերքեց, հետո հաստատեց:
Գիտեք ՊՆ-ին զեկուցում ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք: Չէ, չեն զեկուցում: Ասում են՝ դեպք եղավ, մենք լուծեցինք: 2 ժամանոց վիդեոյից Ադրբեջանը 3 րոպե կտրում է, տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին, իրենք էլ տարածում են»:
Դիմելով Էդմոն Մարուքյանին, Փաշինյանն ասաց.
«Այդքան տարի պատգամավոր եք եղել, ինչու ոչ մեկին չեք ասել հրապարակեք, թե ինչ եք բանակցում: Հիմա կարո՞ղ եք ասեք հրապարակեք, թե ինչ եք խոսել ՌԴ-ի կամ Ֆրանսիայի նախագահի հետ, ես էլի պատրաստ եմ , բայց ամոթ է, կասեն ինչ խոսում ենք հրապարակում են»:
![]()