![]()
Մայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի բաժնի գործընկերների հետ, բերման են ենթարկել Վանաձորի մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Նա խոստովանել է արարքն ու մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրել կաթուցիչ և կանեփանման զանգվածով երկու փաթեթ։
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ գողացված մալուխը հայտնաբերվել է Վանաձորի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում և առգրավվել։
Կատարվում է քննություն։
![]()