![]()
Ըստ մեր տեղեկությունների վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա։
Փաշինյանը պատրաստվում է արձանագրել, թե ինչպես դեռևս երեկվանից ընդդիմադիր հայտնի շրջանակներն ամեն բան անում են, որ հանկարծ ադրբեջանական զորքը չհեռանա Հայաստանի Հանրապետության տարածքից ու վերադառնալ ելման դիրքեր։
Փաշինյանն իր խոսքում ամոթանք է տալու ընդդիմության հայտնի շրջանակներին, քանի որ արդեն իսկ երկրորդ անգամն է, ինչ բանակցություններից հետո Հայաստանում հայտնի շրջանակները ջանք չխնայելով ամեն բան անում են, որպեսզի Հայաստանում շարունակեն տիրել ադրբեջանական պրոպագանդայի հայտնի թեզերը։
Ի դեպ, դեռ երեկվանից Հայաստանում հայտնի շրջանակները լուրեր էին շրջանառում, թե Փաշինյանը պատրաստվում է ինչ-որ տարածքներ ու հողեր զիջել Ադրբեջանին, անգամ Հայաստանին առաջարկված փաստաթղթի մի մասը հրապարակեցին։
Սակայն քիչ առաջ համացանցում տարածվեց այն փաստաթղթի լուսանկարները, որը առաջարկվել է ստորագրել Փաշինյանին։ Ընդ որում ըստ մեր հավաստի տեղեկությունների, Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն:
![]()
![]()
![]()