«Զիջելու խնդիր գոյություն չունի…». Վահրամ Դումանյանը՝ նոր հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ սահմանազատման հետ կապված նոր հնարավոր փաստաթղթի ստորագրման հարցին:

«Համոզված եմ՝ այս պահին որևիցե անհանգստության խնդիր չկա։ Կա մտահոգություն, ու կան պայմանավորվածություններ, որոնք սպասում են, որպեսզի դառնան իրականություն։ Զիջելու խնդիր գոյություն չունի։ Ի վերջո` հասկացեք, կան բաներ, որոնք պետք չէ հրապարակել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ անձամբ ինքը փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ