![]()
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ԼՂ հարցով ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունները տարածաշրջանի զարգացման նոր հնարավորություններ են ստեղծել: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում կապերի ապաշրջափակումը բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Նրանք տեղակայվել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ սահմանային հատվածներում: Ներկայում ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինծառայող կա:
![]()