![]()
Մոսկվայի Առողջապահության վարչության գլխավոր ուռուցքաբան Իգոր Խատկովն ասել է, թե որ ախտանիշների դեպքում պետք է զգուշանալ և դիմել բժշկի: Այս մասին նա խոսել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
«Աննշան ախտանիշների, անհանգստության դեպքում պետք է խորհրդակցեք բժշկի հետ: Եթե հիվանդության ընդհանուր ախտանիշներ կան՝ քաշի կորուստ, թուլություն, կղանքի մեջ լորձի կամ արյան խառնուրդ կամ մարմնի վրա խալերի ձև ու չափի փոփոխություն»,-ասել է ուռուցքաբանը:
Խատկովը շեշտել է, որ նման նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի:
![]()