![]()
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փաստի առնչությամբ: Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում ասված է․
«Լարվածությունը Հայաստանի սահմանին խիստ մտահոգության առարկա է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կվտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»։
![]()