Ռուսաստանը պատրաստակամ է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերություններում մաքրել «փլատակները»

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մայիսի 19-ին կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի դեմ առ դեմ հանդիպումը:

Առանձնազրույցի ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ դիվանագիտական ​​հարաբերություններում «մաքրել փլատակները», որոնք մնացել են ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմից:

«Եթե մենք նորմալ պայմաններ չապահովենք դիվանագետների աշխատանքի համար, ապա մենք, ըստ էության, կխարխլենք դիվանագիտության՝ կամուրջներ և երկխոսություն կառուցելու և պահպանելու բուն նշանակությունն ու իմաստը»,- ասել է Լավրովը: Նաև հավելել է, որ բարձր է գնահատում Վաշինգտոնի փորձերը՝ առավելագույնս օգտագործելու դիվանագիտական ​​մոտեցումներն այն հարցերի շուրջ, որոնցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են:

Սերգեյ Լավրովը, խոսելով բանակցություններից սպասելիքների մասին, ասել է, որ մտադիր է քննարկել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները: Դիվանագետը նշել է, որ թեև շատ հարցերի շուրջ երկրների դիրքորոշումները խիստ տարբերվում են, սակայն Մոսկվան և Վաշինգտոնն ունեն շահերի համընկնում, մասնավորապես ՝ ռազմավարական անվտանգության հարցերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ