![]()
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սկզբից ի վեր Անկարան շատ սուր քննադատության է ենթարկել Իսրայելին՝ Գազայի հատվածում իր ռազմական արշավանքի համար, և կարծում է, որ այնտեղ բանակի գործողությունները հանցավոր են: Նա ընդգծել է, որ երկիրը գնալու է «պայքարի ճանապարհով»:
«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երբեք Թուրքիայի բարեկամ չի եղել և չի լինի: Մենք կշարունակենք հետևել պայքարի այն ուղուն, որը մինչ այժմ տանում էինք Նեթանյահուի դեմ», – շեշտել է Թուրքիայի նախագահը TRT հեռուստաալիքի եթերում:
Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումներն ու իսրայելական բանակը հարվածներ են փոխանակում մայիսի 10-ից:
![]()