Մոսկվայում երիտասարդ տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցրած սամբիստին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում

Իրավապահ մարմինները մեկնաբանել են Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի ժամանակ սամբիստ Կիրիլ Շարաևը լուրջ վնասվածքներ էր հասցրել մի տղամարդու:

Հարցաքննության ժամանակ Շարաևը հայտարարել է, որ իբր չի ցանկացել կռվել այդ մարդու հետ, բայց վերջում նա «ռեֆլեկտիվորեն» շպրտել է նրան: Ձերբակալվածը խոստովանել է, որ հարբած է եղել: Նրան մեղադրանք է առաջադրվել «Առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու» հոդվածով: Դրա համար առավելագույն պատիժը մինչև երեք տարի ազատազրկումն է:

Դեպքից անմիջապես հետո Շարաևը բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ