Քանյե Ուեսթը ամուսնալուծությունից հետո դարձել է 136 կգ

Քանյե Ուեսթը սկսել է շատ ուտել կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության համար դիմելուց հետո։ Վերջինս այլևս չի վերահսկում Քանյեի ախորժակը: Հայտնի է, որ ռեփերը հաճախ միանգամից ուտում է 6000 կալորիականությամբ կերակուր, ինչի հետևանքով նա 30 ֆունտով ավելի ծանր է, քան մինչ ամուսնալուծությունը։

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո գիրացել է ու կշռում է 136 կիլոգրամ, հայտնում է Gossip Cop պորտալը։

Պարբերականի տեղեկություններով՝ երաժիշտի ընկերներն անհանգստացած են, քանի որ ռեփերի չափից շատ ուտելը կարող է հանգեցնել սրտի նոպայի և առողջական այլ խնդիրների։

«Նա կարող է վեց կամ յոթ կարկանդակ ուտել նրբերշիկով, 10 կամ 12 կտոր բեկոն, կարտոֆիլով չորս յուղաբլիթ, բլիթներ ու դեռ քաղցած է մնում»,- նշել է անանուն աղբյուրը։ Բացի այդ՝ ծարավը հագեցնելու համար Ուեսթը սուրճ է խմում վեց փոքրիկ փաթեթով շաքարով, ինչպես նաև նարնջի հյութ և շոկոլադե ու կաթնային կոկտեյլ։

Նա որպես միջուտեստ անառողջ մթերք է օգտագործում՝ չիփսեր, կոնֆետներ, գետնընկույզ կամ պաղպաղակ։ Ընդ որում, ռեփերն ընթրիքին մի քանի բուրգեր է ուտում, ֆրի, խմում գազավորված ըմպելիք, իսկ ընթրիքին պիցցա է ուտում, որին հավելյալ ավելացնում է պանիր, պեպերոնի և երշիկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ