Ադրբեջանի զինուժի կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ՄԻՊ-ը հրատապ ներկայացրել է ԵԽ ՄԻ հանձնակատարին

Ադրբեջանական զինվորականների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով սահմանային բնակիչների իրավունքների խախտումները Պաշտպանը հրատապ ներկայացրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:

Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ