ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը:

«Ուզում եմ ասել, որ երեկ մենք ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- այսօր Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրով , գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ»,- շեշտել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ