Հայ-վրացական սահմանին առգրավվել է մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են մաքսանենգ ծխախոտի՝ երկիր ներկրման փորձը Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» անցակետով:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆիննախարարության Հարկային ծառայությանը, անակցիզ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է ուկրաինական համարանիշով բեռնատարի ստուգումների ժամանակ:

Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 000 լարի (68 000 դոլար):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ