Բելառուսում ձերբակալել են խոշորագույն լրատվական կայքի 12 աշխատակցի

Բելառուսում ձերբակալել են ընդդիմադիր Tut.by կայքի 12 աշխատակցի։ Այս մասին հաղորդվում է Tut.by-ի տելեգրամյան ալիքում։ Ընկերության գրասենյակում խուզարկություն է կատարվել։ Խուզարկություն է իրականացվել նաև գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովայի տանը։

Ձերբակալվածների թվում են գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահն ու նրա տեղակալը, փոխտնօրենը, անձնակազմի ղեկավարը, գլխավոր խմբագրի երկու տեղակալները, մեկ լրագրող, ինժեներ-ծրագրավորողը, բիզնես-վերլուծաբանը, մարքեթինգի բաժնի պետն ու մեկ մենեջեր։

Խմբագրությունը հայտնում է ևս 3 լրագրողի անհետացման մասին, ովքեր առավոտյան եկել էին՝ գրասենյակում իրադարձությունների լուսաբանման համար։ Նրանց մասին իրավապահները որևէ տեղեկություն չունեն։ Մայիսի 18-ի առավոտյան TUT.BY պորտալն արգելափակվել է, գրասենյակ են եկել ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի աշխատակիցները, քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու համար։ Նշվում է, որ ընկերությունը 2019 թվականին դարձել է Բարձր տեխնոլոգիաների պարկի ռեզիդենտ, սակայն եկամուտ ստացել, որը չի վերագրվում ռեզիդենտների համար թույլատրված գործողություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ