![]()
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վախենում է, որ Հյուսիսային Կորեայում երիտասարդների շրջանում ինքնարտահայտման դրսևորումները կարող են ի վերջո հանգեցնել երկրի հաստատված ռեժիմի տապալմանը: Այս կապակցությամբ պետության ղեկավարը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, հայտնում է Daily Mirror-ը:
Մասնավորապես, Կիմ Չեն Ընն արգելել է կիպ և պատռված ջինսերը: Էքստրավագանտ «հակասոցիալիստական» սանրվածքներն այժմ նույնպես կդիտարկվեն որպես սոցիալական կարգին սպառնացող նշաններ: Ընտրության համար Հյուսիսային Կորեայի բնակիչներին ներկայացվել է թույլատրված սանրվածքների սահմանափակ ցանկ:
Ըստ հրապարակման, Կիմ Չեն Ընն ավելի ու ավելի է անհանգստանում ռեժիմի հնարավոր տապալմամբ: Այս կապակցությամբ նա հրամանագիր է արձակել այն մասին, որ էքստրավագանտ նորաձևությանը հետևող մարդիկ պետք է ուղարկվեն աշխատանքային ճամբարներ:
![]()