Եվս մեկ կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Կիրակոսյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, գ. Կաթնառատ) և հայտնաբերել երկրի օրենսդրությամբ սահմաված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները շտկելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ