Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել:

Այս տեղեկատվությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից:

Նշվեց, որ վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, որը շատ արագ հարթվել է:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի գործողությունները և տեղեկացրել, որ այս դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով՝ դուրս բերել իրենց ուժերը Հայաստանի տարածքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ