Բրազիլիային պատուհասել է վերջին 100 տարվա ամենասաստիկ ջրհեղեղը

Բրազիլիայում ուժգին ջրհեղեղ է՝ ամենասաստիկը վերջին 1 դարում։ ТСН- հաղորդմամբ՝ խոշորագույն նահանգ Ամազոնասում տեղատարափ անձրևներից հետո գետերը դուրս են եկել ափերից՝ ջրածածկ անելով բազմաթիվ շրջանները։

Մարդիկ երթևեկում են մակույկներով։ 20 քաղաքներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։

Ջրհեղեղի հետևանքներին է բախվել արդեն 350 հազար մարդ, մի մասը տարհանվել է, մյուս մասն՝ արգելափակվել քաղաքակրթությունից ջրով կտրված շրջաններում։

Բնության տարերքը ստիպել է բրազիլացի բժիշկներին պատվաստանյութը նավակներով տնից տուն տեղափոխել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ