Իսրայելը մոտ 20 հրթիռ է ուղարկել Լիբանան․ ՄԱԿ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկությունը սահմանին

Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ 6 անհաջող հրթիռային արձակումներին ի պատասխան՝ Իսրայելն առնվազն 20 հրթիռ է արձակել Լիբանանի հարավային Կֆար Շուբա բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելցիները երկինք են բարձրացրել նաև կործանիչեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք ներխուժել են Լիբանանի տարածք և թռիչք կատարել հարավային շրջանների վրայով։

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները կոչ են արել Իսրայելին դադարեցնել կրակը և ուժեղացրել են պարեկությունն Իսրայել-Լիբանան սահմանին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակիչների պաշտպանության համար և կրկին աջակցություն հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ