Ծեծի կասկածով Ազատության հրապարակից բերման են ենթարկվել Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ

Քիչ առաջ ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին և ևս մեկ անձի:

Մեր հարցին ի պատասխան, ոստիկանությունից տեղեկացրեցին որ նրանք բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով:

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեր ունեցած տեղեկություններով, նրանք Օպերայի տարածքում վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց, հնչել են նաև հայհոյանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ