Ովքեր են Հայաստանի օլիգարխներն ու ինչպես հարստացան Հայաստանի ժողովրդի հաշվին. համար 1 օլիգարխը

Առաջիկայում Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ որոշակի շրջանակներ սկսել են հայ հանրությանը մանիպուլացնելու և կեղծիքներով ու ստեր տարածելով տեղեկատվական ահաբեկումները:

Եվ այսպես, հիմա փորձում ենք հանրությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում իրականում: Սկսում ենք օլիգարխներից: Հանրության մոտ հարց է առաջանում: Ովքե՞ր են օլիգարխները: Սիրելի հայրենակիցներ, օլիգարխներն այն մարդիկ են, ովքեր երբևէ չեն զբաղվել որևէ բիզնեսով և լինելով պետական պաշտոնների տիրացել են միլիոնավոր, երբեմն նույնիսկ միլիարդավոր դոլարների կարողության:

Հայաստանում համար 1 օլիգարխը Ռոբերտ Քոչարյանն է: 1997 թվականին երբ նա դարձավ Հայաստանի վարչապետ, Երևանում անգամ մեկ սենյականոց բնակարան չուներ: 10 «մայեթանոց» վերնաշապիկով եկավ և դարձավ միլիոնավոր դոլարների սեփականատեր: Իսկական օլիգարխն ահա այս մարդն է, ով ուժայինների, հարկային և մաքսային կառույցների, պետական բյուջեի շնորհիվ բառի բուն իմաստով դարձավ Հայաստանի ամենահարուստ մարդը:

Օլիգարխներն այն մարդիկ են, ովքեր ազդեցություն են ունեցել պետական կառավարման օղակների՝ ոստիկանության, քննչականի, դատախազության, ՊԵԿ-ի և մյուս գերատեսչությունների վրա:

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արմեն Ավետիսյան, Միքայել Մինասյան, Երվանդ Զախարյան, Աղվան Հովսեփյան, Գագիկ Խաչատրյան, Կարեն Կարապետյան, Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան և այլն և այլն: Ահա այս մարդիկ և նրանց նմանները, ովքեր հարստացել են բացառապես իրենց պաշտոնների և պետական լծակների շնորհիվ, նրանք օլիգարխներ են: Այս օլիգարխները տարիներ շարունակ ստիպել են գործարարներին գումարներ «մուծվել», կեղեքել են, հարստահարել են, ուժային լծակներով նրանց ձեռքից խլել են, քրեական գործեր են «կարել», ենթարկել են տեռորի: Սրանք բոլորը դասական օլիգարխներ են, որոնք ոչինչ չունենալով, միայն պետական պաշտոնների շնորհիվ միլիոններ տարան:

Գագիկ Ծառուկյան, Վարդանյան Եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սուքիասյաններ, «Սաս»-ի Արտակ, Վիվառոյի Վիգեն և նման մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքում զբաղվել են բիզնեսով, ստեղծել են ենթակառուցվածքներ ու հազարավոր աշխատատեղեր, վճարել են միլիարդների հարկեր, նրանք օլիգարխներ չեն: Այս մարդիկ գործարարներ են, որոնցից շատ ժամանակ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նրանց մերձավոր շրջապատը բիզնեսներ է խլել ու հարկային տեռորների ենթարկել: Ոմանք դիմացել են ու ավելի զարգացել, ոմանք չեն ենթարկվել բիրտ օլիգարխիային, ընդվզել են, կորցրել են իրենց ունեցվածքից մի զգալի մաս, բայց պահել են իրենց ինքնությունը:

Օլիգարխիան Հայաստանի չարիքն է, իսկ գործարարները տնտեսության հենասյուններից մեկն է, որի վճարած հարկերով պետք է զինվի մեր բանակը, կառուցվի Հայաստանն ու զարգանա կրթությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ