Բլինկենն ու Լը Դրիանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ Միսնակի խմբի շրջանակներում համագործակցությունը։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Բլինկենը և Լը Դրիանն «ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև իսրայելապաղեստինյան հակամարտությունը և խաղաղության հասնելու նպատակով տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ