![]()
Կիրով քաղաքում՝ Վոլոդարսկի և Խորհրդային փողոցների խաչմերուկում, սատանայի արձան է կանգնեցվել։ Այս մասին գրում է Newsler.ru-ն։
Քանդակն իրենից ներկայացնում է ծառ, որի ճյուղերին «գայթակղիչ օձն» է փաթաթված, իսկ կողքին արգելված պտուղն է: Արձանը տեղադրվել է մթերային խանութի մոտ։
Չի հաղորդվում, թե ում մտահղացումն է եղել նման արձանի տեղակայումը, և թե ինչով է պայմանվորված տեղադրման վայրի ընտրությունը:
![]()