Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ օպերացիան շարունակում է ողջ ուժով․ Նեթանյահու

Իսրայելը շարունակում է ռազմական օպերացիան ՀԱՄԱՍ-ի դեմ ողջ ուժով և կանի դա այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քաղաքացիներին հասցեագրված հեռուստաուղերձում, փոխանցում է ВВС-ն։

«Ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր արշավը շարունակվում է ողջ ուժով։ Կգործենք այնքան, որպես անրաժեշտ է ձեր՝ Իսրայելի քաղաքացիներիդ հանգստության վերականգնման համար։ Դա ժամանակ կպահանջի»,-ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը ցանկանում է «ագրեսորից վճար գանձնել և վերականգնել զսպվածությունը»։ Նեթանյահուն հեռուստաուղերձով է հանդես եկել անվտանգության կաբինետի նիստի արդյունքներով, որը տևել է մի քանի ժամ։

Մայիսի 10-ին սկսված էսկալացիայից ի վեր պաղեստինյան անկլավից Իսրայելի ուղղությաբ արձակվել է 2900 հրթիռ, որից 1150-ը որսացել է ՀՕՊ-ը։ Իսրայելն, ի պատասխան, 1500 հարված է հասցրել Գազայի հատվածի ռազմական օբյեկտներին։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 188-ի, որից 55-ը երեխաներ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ