«Ինչու՞ է Վահե Հակոբյանը տարածում ակնհայտ կեղծ տեղեկատվություն». Հայկ Կոնջորյան

ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբիւքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ինչու՞ է այս գերպատասխանատու պահին Սյունիքի նախկին մարզպետ, իսկ այժմ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշնակցած Վահե Հակոբյանը, տարածում ակնհայտ կեղծ տեղեկատվություն բանակցությունների պայմանների վերաբերյալ և կատարում հրապարակային ակնարկներ Ադրբեջանին։

Գուցե խնդիր կա վիժեցնելու բանակցությունները և թույլ չտալու Հայաստանի համար շահեկան լուծու՞մ։ Իսկ ո՞վ է դրել այդ խնդիրը Քոչարյանի նորահայտ քաղաքական գործընկերոջ առջև։ Իսկ ո՞րն է այս կեղծիքի վճարվելիք գինը։ Գուցե Ալիևի հասարակական հիմունքներով խորհրդականները կրկին հուշում են Հայաստանին հարվածելու նոր սցենարներ՝ ինչպես Բագրատյանը պատերազմից առաջ Ալիևին հրավիրում էր հարձակվել։

Հայաստանի պետական շահը ձեր քաղաքական դավադրությունների մանրադրամ մի՛ սարքեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ