«Ադրբեջանական հետախուզությունը երևի գումար էլ չի ծախսում, ընդամենը կարդում է նմանների խոսքը …». Արփի Դավոյան

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ադրբեջանական հետախուզությունը երևի գումար էլ չի ծախսում, ընդամենը կարդում է նմանների խոսքը և հետևություններ անում։

Արահետների, կածանների տեղն էլ ասեք, քարտեզներ նվիրեք, իրար հետ հաց կերեք, տնեցիներին էլ քաջ առողջություն մաղթեք, չմոռանաք վերջում էլ «անհանգստանալ» անվտանգության ու անվտանգային հարցերի մասին։

Հ.Գ. Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ