Երուսաղեմի արվարձանի սինագոգում տրիբունա է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

Երուսաղեմի Գիվաթ Զեև արվարձանի սինագոգում կիրակի՝ մայիսի 16-ին, տրիբունան է փլուզվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տրիբունան փլուզվել է աղոթքի ժամանակ։

«Միջադեպը կապված չէ երկրում վերջին օրերի էքստրեմալ իրադարձությունների հետ»,- նշել է Զինգերմանը:

Իսրայելի ԿԱՆ պետական ռադիոն հաղորդում է, որ առնվազն երկու մարդ է զոհվել, ավելի քան 50-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Նրա տվյալներով ՝ ոստիկանությունը սկսել է միջադեպի պատճառների հետաքննությունը և մտադիր է մոտ ժամանակներս առաջին ձերբակալությունները կատարել:

Իսրայելի պաշտպանության բանակը ուղղաթիռներ և փրկարարական բրիգադներ է ուղարկել տուժածներին տարհանելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ