![]()
Ամբողջ աշխարհում կտրուկ մեծացել է հակաբակտերիալ ախտահանիչ միջոցների պահանջարկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք պաշտպանում են կորոնավիրուսից: Մինչդեռ արդյոք դրանք պետք են հետհամաճարակային շրջանում, հայտնի չէ:
COVID-19-ի տարածման հենց սկզբից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս լվանալ ձեռքերը կամ կանոնավոր կերպով ախտահանել հակաբակտերիալ միջոցներով: Այն վերացնում է մաշկի վրա գտնվող բակտերիաները, իսկ դա նշանակում է, որ այդկերպ վիրուսի տարածման ճանապարհներից մեկը արգելափակվում է:
Հակաբակտերիալ լուծույթները պարունակում են սպիրտ, որը վերացնում է բակտերիաների ու վիրուսների 99 տոկոսը: Գիտնականները նշում են, որ այն արդյունավետորեն օգնում է SARS-CoV-1-ի և SARS-CoV-2-ի դեմ պայքարում:
Սակայն սպիրտը մաշկի վրայից չի հեռացնում յուղային շերտը և կեղտը, իսկ դրանք, ինչպես վստահեցնում են մասնագետները, թուլացնում են հակաբակտերիալ միջոցների գործողությունը: Դրա համար էլ բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ ԱՀԿ-ի մասնագետները, խորհուրդ են տալիս այդ լուծույթներն օգտագործել միայն այն դեպքում, երբ ձեռքերը լվանալու հնարավորություն տվյալ պահին պարզապես չկա:
Ավստարալացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ հակաբակտերիալ միջոցների հիմնական վտանգը կայանում է նրանում, որ դրանք նպաստում են սուպեր բակտերիաների առաջացմանը, որոնք կայուն են հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ:
![]()