Ով կգլխավորի ՀԱԿ ցուցակը

Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի համագումարը: ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել համագումարին՝ իր խոսքը ներկայացնելով ինքնահարցազրույցի տարբերակով: Նա իրեն ինը հարց է տվել ու հնչեցրել պատասխանները:

Վերջին հարցին, թե Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է, արդյո՞ք, առաջիկա ընտրոււթյուններին, Տեր-Պետրոսյանը պատասխանել է.

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»:

Իր խոսքում Տեր-Պետրոսյանը նշել է, որ հիմնականում մտադիր է պայքարել 2 քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ