Բախում՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. ադրբեջանցի 2 զինծառայող մահացել է

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հաղորդում է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին, երկու ադրբեջանցի զինծառայող է զոհվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հավելենք, որ Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Բանակցություններին մասնակցում է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են Սյունիքի Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում: Դրանց ընթացքից այս պահին որևէ տեղեկություն չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ