Արթուր Այվազյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Սյունիքում մայիսի 14-ի բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց նրա փաստաբան Արա Զաքարյանը:

«Նա պահանջում է ազատ արձակել իրեն, ապօրինի է համարում ձերբակալումը և պահանջում է զինել տղաներին, որոնք անզեն կանգած են ադրբեջանցիների դիմաց»,-ասաց փաստաբանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ