«Ադրբեջանը ներխուժել է Հայաստան և սպառնում է տարածաշրջանի կայունությանը…». ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

«Ադրբեջանը ներխուժել է Հայաստան և սպառնում է տարածաշրջանի կայունությանը: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ անհապաղ դուրս բերել զորքերը»,- գրել է կոնգրեսականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ