Ռուսաստանը շուրջ 3 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին

Ռուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից մոտ 3 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետությանը, որոշ շրջանների հետկոնֆլիկտային վերակառուցման համար: Այս մասին տեղեկանում ենք INTERFAX.RU-ից:

Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Փաստաթղթի համաձայն, մինչ 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջե «Հետկոնֆլիկտային պայմաններում Հայաստանի առավել տուժած շրջաններին աջակցելու՝ ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար»:

Ռուսաստանի արտգործնախարարությանը հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ