«Անհանգստացած ենք հայկական տարածք ներխուժման մասին լուրերով…». Կանադայի արտգործնախարար

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքում Ադրբեջանի սադրանքներին:

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով: Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:

Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել է Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ