Փոխանակ թշնամու ուղղությամբ լինեն ձեր կրակոցները,իշխանության ուղղությամբ են կրակոցները լինում

«Փոխանակ թշնամու ուղղությամբ լինեն ձեր կրակոցները, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են կրակոցները լինում»:

Այսօր ԱԺ արտահերթ նիստին դիմելով ընդդիմությանը հայտարարեց ԱԺ փոխնախահ Ալեն Սիմոնյանը:

«Փողը, որը ծախսվում է իշխանության վրա կեղտ շպրտելու համար, պատերազմի ժամանակ ծախսվեր պատերազմի վրա ու հիմա էլ ծախսեիք, շատ լավ արդյունքների կհասնեինք: Եկեք միասնական լինենք, մեր նավը փոթորկի միջով է անցնում: Պիտի հավաքվենք, կպնենք իրար, մեր նավը պահենք և գնանք առաջ:

Խրոխտ ելույթ ունեցողների մասին գամ նստեմ պատմեմ, թե ով մի ժամանակ ինչ էր խոսում: Ինչպես էր լռում գլուխը կախ, ինչպես էր դողդողում իշխանության ներկայացուցիչների զանգերից , թե հիմա ոնց ա ուզում իր կյանքը դասավորել, որպեսզի արևի տակ իր տեղը գտնի:

Վերջացրեք այս ամենը, սեղանին ոչ թե ձեր նեղ անձնական հարցերն են, այլ ՀՀ անվտանգությունը: Եկել, հավաքվել ենք միասնական հայտարարություն ընդունելու, եկեք շարժվենք այդ տրամաբանությամբ»,- ասաց Սիմոնյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ