Կան տեղեր, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն լքել է հայկական տարածքները

«Երեկ երեկոյան հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իրադրության վերաբերյալ քննարկում ենք ունեցել»: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, որ Փաշինյանը երեկվա հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահից ռազմական օգնություն չի խնդրել, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց.

«Ես նման խնդրանքով չեմ դիմել մեկ պարզ պատճառով՝ մեր դիրքորոշումները, ըստ էության, եղել են նույնական: ՌԴ նախագահն ասել է, որ ինքն էլ է կարծում, որ ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է վերադառնա ՀՀ-ի սահմանից անդին: Կա ավելի կարևոր նյուանս, որը արձանագրվել է երեկ երեկոյան:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է կատարի այդ գործողությունը՝ այսինք ՀՀ սահմանից հեռանա: Երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ: Կան տեղեր, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն լքել է տարածքները: Քանի որ պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել՝ այսօր ես նամակով դիմել եմ ՌԴ նախագահին՝ համաձայն 1997 թվականի «Բարեկամության և համագործակցության և փոխօգնության պայմանագրի», որ ՌԴ-ն այս իրավիճակում, այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի ՀՀ-ին: Երեկ չդիմելու պատճառն այն էր, որ արձանագրված էր, որ զորքերը պետք է դուրս բերվեին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ