«Որտեղ եք տեսել 50 զրահամեքենա Սև լճի շրջակայքում ինչո՞ւ եք սուտ ասում». Քոչարյանը՝ Զոհրաբյանին

Արդյոք ԲՀԿ-ն տեղյա՞կ էր, որ տիկին Զոհրաբյանն այսպիսի ելույթ էր ունենալու: ԱԺ արտահերթ նիստում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի ելույթին ու նշեց.

«Տիկին Զոհրաբյան, Զանգեզուրը իշխանությունները չեն հանձնել, չեն էլ հանձնելու:

Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմ, որտեղ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը պարտվել են: Հետպատերազմյան իրողությունը լրիվ այլ բան է:

Հարցնում եք՝ ուր է պաշտպանության նախարարը: Հայտնի ֆիլմ կար, որ հարցնում էին՝ ուր է կամանդույուշին, պատասխանում են՝ կամանդույուշի կամանդուետ: Պաշտպանության նախարարը հիմա զբաղված է այն հարցերով, որոնցով պարտավոր է, որ զբաղվի:

Ասում եք՝ նախարարի մեքենան տեսել եք Հյուսիսային պողոտայում: Այո՛, իսկ դուք չնկատեցի՞ք, որ նախարարն այսօր հանդիպել է բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Բնական է, չէ՞, դա շատ կարևոր էր:

Հարց է առաջանում՝ այդ հանդիպումը կապ ուներ Սյունիքի այս խնդրի հետ: Այո՛, ուղիղ կապ ունի:

Շատ փակագծեր չբացեմ, բայց ասեմ, որ բանակցությունները հենց հիմա էլ շարունակվում են: Ուզում եք՝ դա ամբողջությամբ այստեղ ներկայացվի՞: Երբ որ քննարկվում էր փակ, թե բաց, ես չէի մտածում, որ էս երկու օրվա ընթացքում հայտնի լրատվական կառույցներում ներկայացվող զետեղված ստերն էստեղ կներկայացնենք:

Ինչո՞ւ եք սուտ ասում, էդ 50 զրահամեքենան որտե՞ղ եք տեսել, չկա էդպիսի բան, որտե՞ղ եք տեսել զոհեր և վիրավորներ:

Խնդիրների լուծումը Զանգեզուրում է, մենք արդեն ամիսներ շարունակ ինքներս բզկտում ենք Զանգեզուրը, դարձրել ենք քաղաքական խնդիրների լուծման թատերաբեմ:

Բանակցությունների ընթացքում խնդիրների լուծման բանալին կգտնվի, Ռուսաստանի դերի կարևորությունը նսեմացնել չի կարելի էստեղ: Այդ գործընթացում ՌԴ-ն ունի ծանրակշիռ մասնակցություն, և դրա մեջ է լինելու հնարավոր առանց հրադադարի ռեժիմը խախտելու գտնել լուծումներ:

Եկեք ամեն ինչ անենք, որ այդ ռեժիմը չխախտենք: Այդ ռեժիմից է կախված, թե մենք Զանգեզուրում ինչ կունենանք: Առաջին պատերազմից հետո 3-րդ Հանրապետության նախկին իշխանությունները գիտակցեցին, որ Զանգեզուրին պետք է հատուկ արտակարգ կառավարման ռեժիմ: Եվ այնտեղ գործուղվեց Վազգեն Սարգսյանը:

Այսօր էլ այս ստեղծված վիճակում պետք է մտածել արտակարգ կառավարման մասին: Դա նշանակում է ուժային և քաղաքացիական մարմինների միասնական կառավարում այդ տիրույթում, որպեսզի այդ խնդիրների լուծման հետ կապված մենք տարաբնույթ ընկալումներ չունենանք, որոշումները կայացվեն արագ»,- ասաց Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ