«Մեզ համախմբվածություն է պետք, ժողովրդին խուճապի մեջ չպիտի գցենք». Սասուն Միքայելյան

Չեմ հասկանում՝ ինչի համար ենք հավաքվել, տեքստից պարզ չէր: Մի բան էր պարզ, որ պետք է դիմենք միջազգային հանրությանը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Մեզ ներքին կայունություն և համախմբվածություն են պետք: Թուրքը հելել-հասել է Սյունիք, եկել ենք, իրար ենք քննադատում, եկեք էս արհավիրքի դեմն առնենք: Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը պարտավոր է մեզ օգնել, բայց մենք չպիտի ձեռքներս ծալենք-նստենք:

Մարտական գործողություններ չեն եղել, ինչ-որ խորհրդային քարտեզով եկել-նստել են ընդամենը: Մենք պիտի խելոք լինենք, պիտի եռակողմ հանձնաժողով ստեղծվի, և վերջնականապես լուծենք հարցը:

Մեր պետությունը վտանգի տակ է, խելոք լինենք: Այսօր իրար քննադատելու ժամանակը չէ, ժողովրդին խուճապի մեջ չպիտի գցենք, համախմբենք մեր ժողովրդին, սառը գլխով դատենք»,- ասաց Միքայելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ